Կարևոր իրադարձություններ

«Տղամարդկություն ունեցի, իրա դեմը խոսա». վիճաբանություն ԱԺ-ում

18 Դեկտեմբեր, 2017 16:45
«Տղամարդկություն ունեցի, իրա դեմը խոսա». վիճաբանություն ԱԺ-ում

Այսօր` դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկումից հետո արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու  «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը վեճի բռնվեցին:

 

Քննարկման ժամանակ Հայկ Այվազյանը հայտարարեց, որ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խուսափում է հանրային քննարկումնրից եւ որ իր ծրագրերից մեկի հետեւանքով մարդիկ են մահացել: Փոխնախարար Քրմոյանը Այվազյանից պահանջեց իրեն կոռեկտ պահել և մարդու մասին թիկունքից չխոսել, ապա հրավիրեց դուրս հաշիվ պարզելու: 

Այվազյանն էլ իր հերթին զգուշացրեց. «Դու ինձ դիտողություն չանես, ստեղ երեխա չկա»: 

Սուրեն Քրմոյանը շարունակեց իր դիտողությունը. «Տղամարդկություն ունեցի իրա դեմը խոսա»:  Դրան ի պատասխան Հայկ Այվազյանն ասաց. «Ես եմ որոշում խոսամ, թե չխոսամ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին