Կարևոր իրադարձություններ

Գողացված քարտով փորձել է գումար կանխիկացնել (տեսանյութ)

18 Դեկտեմբեր, 2017 16:25
Գողացված քարտով փորձել է գումար կանխիկացնել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։

2017թ. նոյեմբերի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 5-ին որդին կորցրել է իրենց բանկային քարտերը, վարորդական իրավունքի վկայականն ու նույնականացման քարտը:  Նույն օրը՝ նոյեմբերի 5-ին, նշված բանկային քարտերից մեկով կատարվել են գումարի կանխիկացման  փորձեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ այլ քաղաքացու բանկային քարտով կատարված գործարքի՝ գումար կանխիկացնելու փորձի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին