Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր». ԶԼՄ-ներ

18 Դեկտեմբեր, 2017 15:28
Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր». ԶԼՄ-ներ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր», գրում է Corriere dello Sport-ը:

Նշվում է, որ «Ինտերն» ամեն ինչ անում է, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:

«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում և խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- ասել է Մոուրինյոն:

Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին