Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482,5

  • EUR

    586,5
    594,5

  • RUB

    8,38
    8,63

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Արհեստական մեկ եղևնու պատրաստումը 2,5-4 անգամ ավելի մեծ վնաս է տալիս բնությանը»

18 Դեկտեմբեր, 2017 15:16
Հեղինակ՝ Վահագն Թևոսյան
  «Արհեստական մեկ եղևնու պատրաստումը 2,5-4 անգամ ավելի մեծ վնաս է տալիս բնությանը»

Գնել բնական եղևնի՞, թե՞ արհեստական։ Առաջին հայացքից էս հարցը տարօրինակ կարող ա թվալ, որովհետև մեծ մասը կասի՝ իհարկե արհեստական, քանի որ բնականները կտրվում են։ Ես էլ եմ կողմ արհեստականին, բայց ամեն ինչ էդքան միանշանակ չի առաջին հայացքից։

Բանն այն է, որ արհեստական մեկ եղևնու պատրաստումը տարբեր գնահատականներով 2․5-4 անգամ ավելի մեծ վնաս ա տալիս բնությանը, քան բնական եղևնու աճեցումն ու տեղափոխումը։ Բացի այդ՝ բնական եղևնին իր աճեցման ընթացքում արտադրում է թթվածին, իսկ նվազեցնելով նրա պահանջարկը, մենք ըստ էության նվազեցնում ենք նաեւ աճեցվող ծառերի թիվը։

Բայց ես ասում եմ՝ այնուամենայնիվ դեռ արհեստական։ Արհեստական, որովհետև այն տարիներ շարունակ օգտագործելու դեպքում մենք աստիճանաբար զրոյացնում ենք բնությանը հասցված մեր վնասը ու մի պահից դադարում ենք։ Բացի այդ՝ Հայաստանում դեռ ընդունված չէ հատուկ Ամանորի համար եղևնիների աճեցման մշակույթը, ու ամենից կաճախ դրանք կտրվում ենք այն վայրերից, որտեղ նրանք աճել են բնական ճանապարհով։ Էս ամբողջ համակարգի մշակման, իրագործման ու վերահսկման իդեալական տարբերակի դեպքում միայն կկարողանանք պնդել, որ կոնկրետ վայրից կոնկրետ բնական եղեւնի գնելը ավելի քիչ է վնասում բնությանը, քան գնված ցանկացած արհեստական եղևնի։

Էս ամենը գրում եմ նաեւ մտածելու տեղիք տալու համար, որ ամեն ինչ այդքան միանշանակ չի, ինչքան առաջին հայացքից ա թվում։

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին