Կարևոր իրադարձություններ

Ավտովթարից օրեր անց կինը հիվանդանոցում մահացել է

18 Դեկտեմբեր, 2017 13:49
Ավտովթարից օրեր անց կինը հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 25-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 1942 թ. ծնված Էլինա Սամսոնյանը, տեղում մահացել էր:

Դեկտեմբերի 16-ին` ժամը 16.30-ին, հիվանդանոց տեղափոխված մյուս ուղևորուհին` 1960 թ. ծնված Անժելա Նահապետյանը գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին