Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

«Որոշ ցնդածներ արդեն հայ-իսրայելյան բարեկամական դաշինքի մասին են երազում»

18 Դեկտեմբեր, 2017 13:10
Հեղինակ՝ Թորոս Ալեքսանյան
«Որոշ ցնդածներ արդեն հայ-իսրայելյան բարեկամական դաշինքի մասին են երազում»

իսրայելի ընդդիմադիրները հայտարարել են, որ Կնեսեթում հայոց ցեղասպանության հարցն են ուզում բարձրացնել, ու մեզանում որոշ ցնդածներ, այդ հայտարարությունից խիստ ոգևորված, արդեն հայ-իսրայելյան բարեկամական դաշինքի մասին են երազում:

Հարգելիներս, նախ Իսրայելը երբեք հայոց ցեղասպանությունը չի ընդունի, երկրորդն էլ Թուրքիայի հակաիսրայելյան վերջին ճվճվոցները, կապված Երուսաղեմի հարցի հետ, ընդամենը ուղղված են մութ մասսաների ուղեղները ավելի մթագնելուն, եթե Էրդողանը իսկապես մահմեդականների իրավունքների պաշտպանը լիներ, ապա այդ ամպագորգոռ հայտարարությունների փոխարեն ընդամենը Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը դուրս կբերեր Թուրքիայի տարածքից, այսօրվա դրությամբ Իրանի հրթիռների դեմ ուղղված իսրայելական ՀՕՊ համակարգերը տեղակայված են հենց Թուրքիայի տարածքում:

Միայն այս հանգամանքը հերիք է, որպեսզի հասկանանք, որ Թուրքիան Իսրայելի դեմ դուրս չի գա երբեք, ասեմ ավելին, Թուրքիան ստանձնած պարտավորություններ ունի Իսրայելի անվտանգության տեսանկյունից, ու հենց դա է պատճառը, որ Սիրիայում Եփրատից արևմուտք գտնվող ամբողջ տարածքի վերահսկումը մինչև Իսրայելի սահման Ռուսաստանի հետ միասին նաև Թուրքիաին է տրվել, խոսքը Իդլիբի տարածաշրջանի մասին է, այսինքն Իսրայելը ամենից առավել Ռուսաստանին ու Թուրքիային է վստահում իր սահմանակից տարածքների վերահսկման առումով, իսկ օրինակ ԱՄՆ-ին ուղղակի դուրս հրավիրեցին Սիրիայի հարավ-արևմտյան տարածքներից ու թողեցին միայն Եփրատից արևելք մինչև Իրաքի սահմանները ընկած քրդաբնակ տարածքները:

Երևի շատ քչերն են հիշում, որ անցած տարի այդ նույն Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ճանաչում է Արևմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, նույն հայտարարությունը անցած տարի արեց նաև պաշտոնական Մոսկվան: Ու ընդհանրապես բոլոր պետություններն ունեն ներքին կոնսենսուսային համաձայնություն, որ Երուսաղեմը պիտի բաժանվի երկու մասի, ու մեկը պիտի դառնա Իսրայելի մայրաքաղաք, իսկ մյուս մասը Պաղեստինի ստեղծվելիք անկախ հանրապետության մայրաքաղաք, ուղղակի բոլորը համաձայնվել էին, որ իրենց դեսպանատները Թել Ավիվից կտեղափախեն Երուսաղեմ միայն այն ժամանակ, երբ որ Իսրայելը ճանաչի Պաղեստինի անկախությունը ու նրա սուվերենությունը Արևելյան Երուսաղեմի նկատմամաբ, սակայն Թրամփը ամերիկյան հրեական հզոր կլանների օգնությամբ իշխանության եկավ ու պարտավոր էր պրոիսրայելական այդ քայլը անել, առավել ևս, որ նա լուրջ խնդիրների արջև է կանգնել ու հրեական լոբբիի ու մեծամասամբ նաև նրանց կողմից վերահսկվող ավետարանչական համայնքի աջակցության կարիքն ունի:



Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին