Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում կգործի առաջին ադրբեջանական հեռուստաալիքը

18 Դեկտեմբեր, 2017 12:40
ՌԴ-ում կգործի առաջին ադրբեջանական հեռուստաալիքը

Ռուսաստանում կգործի առաջին ադրբեջանական հեռուստաալիքը, գրում է Minval.az-ը` վկայակոչելով «Ռուսլանա TV»-ի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ալիևին:

Հեռուստաալիքն իր աշխատանքը կսկսի դեկտեմբերի 25-ին: Այն դեռևս անվանում չունի, ուստի մրցույթ է հայտարարվել հեռուստաալիքի համար անուն ընտրելու նպատակով: Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը հեռուստաալիքը կկոչվի «Ռուսլանա TV»:

«Մենք ցանկանում ենք լցնել ռուսական տեղեկատվական դաշտում Ադրբեջանի մասով առկա բացը»,-ասել է Ալիևը:

Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքս Քարիմը նշել է, որ արտասահմանում բնակվող հարուստ ադրբեջանցիներն աջակցում են նախագծին:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին