Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին նամակ է գրել Պորոշենկոյին

18 Դեկտեմբեր, 2017 11:48
Սաակաշվիլին նամակ է գրել Պորոշենկոյին

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր կողմից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակության մասին: 

Սաակաշվիլիի խոսքով` ինքն այդ քայլով վարվել է այնպես, ինչպես վարվում են հաղթողները:

«Դուք ինձ սխալ եք մեղադրել: Դուք չեք կարող չիմանալ, որ ինձ Ռուսաստանի լրտես անվանելը վիրավորանք է: Ինձ ասացին, որ մի քանի օրից նախագահը պատրաստ է հանդիպել: Սակայն ես ասացի, որ այդպես չի լինի: Ես այն մարդը չեմ, որը հետևի դռներից որևէ տեղ կմտնի» - գրել է Սաակաշվիլին Պորոշենկոյին:

Սաակաշվիլին հավելել է, որ պնդում է, որպեսզի հրապարակային երկխոսություն լինի Պորոշենկոյի հետ` կոռուպցիոն սխեմաները փակելու և դրանց հետ կապ ունեցող անձանց իշխանությունից հեռացնելու հարցը քննարկելու համար:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին