Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով զոհվել է ավելի քան 27 մարդ

18 Դեկտեմբեր, 2017 11:23
Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով զոհվել է ավելի քան 27 մարդ

Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, ևս 24-ը անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ փոթորկի հետևանքով վնասվել է Բիլիրան կղզու ենթակառուցվածքը, քաղաքներից մեկում փլուզվել է երկու դպրոց:

Նման եղանակային պայմանների պատճառով ավելի քան 11.000 մարդ չի կարողանում դուրս գալ նավահանգիստներից:

Այսօր փոթորկից տուժած շրջաններ կայցելի երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

 

Լրահոս

Դիտել ավելին