Կարևոր իրադարձություններ

Ստավրապոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել

18 Դեկտեմբեր, 2017 11:15
Ստավրապոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով հայ է զոհվել: Այս մասին  հայտնում է stav.kp.ru կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ` պատահարը տեղի է ունեցել Բուդյոնովսկ-Արզգիր մայրուղու վրա: Հայ վարորդի վարած «ՎԱԶ-211440» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «ՎԱԶ-21102» մեքենային:

Հայ վարորդը տեղում մահացել է, իսկ 3 անձ, որոնցից մեկը նույնպես ազգությամբ հայ է, տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին