Կարևոր իրադարձություններ

Նրանք միլիոններ են գողանում և չեն պատժվում. Շառլ Ազնավուրը քննադատել է ՀՀ իշխանություններին

18 Դեկտեմբեր, 2017 10:58
 Նրանք միլիոններ են գողանում և չեն պատժվում. Շառլ Ազնավուրը քննադատել է ՀՀ իշխանություններին

Մենք` հայերս, պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, և այն պետք է զարգացնել, այլապես մի օր այն կանհետանա որոշ հին քաղաքակրթությունների պես: Այս մասին ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը` նշելով, որ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի իշխանությունները:

«Երբ մեկը ձու է գողանում, նրան ձերբակալում են: Սակայն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, չեն պատժվում»,- ասել է նա:

Ազնավուրը նշել է, որ այս թեմայով խոսել է ՀՀ իշխանությունների հետ. «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ մտածում եմ»:

Շանսոնյեի խոսքով` Հայաստանն այժմ շատ վատ ճանապարհի վրա չէ, գլխավոր խոչընդոտը կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ազատվելու համար մեծ ջանքեր են պահանջվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին