Կարևոր իրադարձություններ

Մակրոնը խոսել է ԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի քաղաքական ճակատագրի մասին

18 Դեկտեմբեր, 2017 10:41
Մակրոնը խոսել է ԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի քաղաքական ճակատագրի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակելու է մնալ իշխանության ղեկին: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Սիրիայի ապագայի համար Ֆրանսիայի նախագիծը հիմնված է խաղաղության հաստատման, ականազերծման, ապառազմականացման և այդ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու վրա»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահի խոսքով` ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի պայքարը կավարտվի մինչև 2018 թվականի փետրվարի վերջ: Նա հույս է հայտնել, որ դրանից հետո խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքական գործընթաց կձևավորվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին