Կարևոր իրադարձություններ

Յուվենտուսը հաստատել է, որ հետաքրքրվում են Ջանի ծառայություններով

17 Դեկտեմբեր, 2017 21:20
Յուվենտուսը հաստատել է, որ հետաքրքրվում են Ջանի ծառայություններով

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը հետևում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանին.

«Չեմ ժխտի, որ մենք հետևում ենք Ջանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ակումբը հետաքրքրվում է նրա ծառայություններով: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ թուրինյան ակումբը պատրաստ է գերմանացի խաղացողին դարձնել թիմի 4-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին