Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտնել է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի դեսպանության բացման մասին

17 Դեկտեմբեր, 2017 20:00
Էրդողանը հայտնել է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի դեսպանության բացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում երկրի դեսպանության առաջիկա բացման մասին։ Նախագահն ընդգծել է, որ դա կդառնա Անկարայի պատասխանն ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեսափոխելու Թրամփի որոշմանը։

Այս մասին Էրդողանը հայտարարել է Կարաման նահանգում ելույթի ժամանակ, փոխանցում է TASS գործակալությունը։ Դեկտեմբերի 13-ին Էրդողանը կոչ էր արել Երուսաղեմը դարձնել Պաղեստինի մայրաքաղաքը։

«Մենք արդեն հայտարարել ենք Արևելյան Երուսաղեմը Պաղեստինյան պետության մայրաքաղաք, սակայն հնարավորություն չենք ունեցել բացելու մեր դեսպանատունը, քանի որ Երուսաղեմն այժմ գտնվում է օկուպացման մեջ»,-հայտարարել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիան Պաղեստինում ներկայացված է գլխավոր հյուպատոսության մակարդակով, սակայն մոտ օրերս կբացվի նաև դեսպանություն։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին