Կարևոր իրադարձություններ

Թուրքիան բողոք է արտահայտել Ավստիայի նոր կառավարության ծրագրի դեմ

17 Դեկտեմբեր, 2017 19:40
Թուրքիան բողոք է արտահայտել Ավստիայի նոր կառավարության ծրագրի դեմ

Թուրքիայի ԱԳՆ-ը բողոք է արտահայտել Ավստրիայի նոր կառավարության ծրագրի դեմ, որում ասվում է, որ Վիեննան կողմ հանդես կգա Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունների դադարեցմանը։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ուրբաթ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը և Ազատության կուսակցությունը պաշտոնապես հայտարարել էին կոալիցիոն կառավարության ձևավորման մասին։ Այդ մասին համատեղ հայտարարությամբ հայտնել էին քաղաքական շարժումների առաջնորդներ Սեբաստիան Կուրցն ու Հայնց-Քրիստիան Շտրախեն։

Շաբաթ առավոտյան Ավստրիայի նախագահը հանդիպում էր անցկացրել կուսակցությունների առաջնորդների հետ, որի ընթացքում կոալիցիոն գործընկերները նախագահին էին ներկայացրել ապագա կառավարության՝ առաջիկա 5 տարվա աշխատանքի ծրագիրը, ինչպես նաև թեկնածուներ ներկայացրել նախարարական պաշտոններում։

 

Լրահոս

Դիտել ավելին