Կարևոր իրադարձություններ

Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

17 Դեկտեմբեր, 2017 19:20
Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, «Mitsubishi Chariot» մակնիշի 35 MF 552 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ա.) գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին