Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

17 Դեկտեմբեր, 2017 17:00
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, դեկտեմբերի 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-22-ը, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը 17-19-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին