Կարևոր իրադարձություններ

Սեփական ձեռքերով հավաքված ծաղկեփունջը փչացրել է ամերիկուհու հարսանիքը

17 Դեկտեմբեր, 2017 14:20
Սեփական ձեռքերով հավաքված ծաղկեփունջը փչացրել է ամերիկուհու հարսանիքը

Ամերիկյան Լինքոլն քաղաքի (Նեբրասկա նահանգ) բնակչուհի Քրիստին Միլլերը հանուն խնայողության անձամբ է հարսանեկան ծաղկեփունջ հավաքել վայրի ծաղիկներից։ Նա դրանք հավաքել էր իր տան մոտակայքից։ Բույսերը թունավոր են եղել և աղջկա մոտ առաջացրել են ուժեղ ալերգիկ նոպա։

Ինչպես հայտնում է Omaha World Herald-ը, Քրիստինն ու նրա քույրերը ողջ գիշեր այդ ծաղիկներով զարդարել են հանդիսության սրահը։ Այնուհետև հարսնացուն պառկել է քնելու։ Արթնանալով, նա լվացվել է ձեռքերով, որոնց վրա ծաղկահյութ էր մնացել։ Որոշ ժամանակ անց աղջկա դեմքն այտուցվել ու կարմրել է։

Պարզվել է, որ նրանք հավաքել են իշկաթնուկ, որը թունավոր է, և անհրաժեշտության դեպքում հավաքելիս պետք է ձեռնոց կրել։

Չնայած հարսնացուի վատ ինքնազգացողությանը՝ հարսանիքը չեն հետաձգել։ Նշվում է, որ կարմիր հետքերն աղջկա դեմքից անցել են 2 շաբաթ անց։

 

Լրահոս

Դիտել ավելին