Կարևոր իրադարձություններ

Դեռ երեկ ես մտածում էի՝ ինչ հասցնել մահից առաջ, իսկ պարզվեց՝ ամբողջ կյանքս առջևում է

17 Դեկտեմբեր, 2017 14:00
Դեռ երեկ ես մտածում էի՝ ինչ հասցնել մահից առաջ, իսկ պարզվեց՝ ամբողջ կյանքս առջևում է

Երկու տղաների՝ 4-ամյա Նոայի և 3 տարեկան Թաիթի մայրը՝ Հայդին, իրեն վատ է զգացել երկրորդ երեխային կրծքով կերակրելիս: Նրա մաշկը ցանով է պատվել: Նա երրորդ ամիսն է՝ սպասելիս է եղել երրորդ երեխային, դիմել է բժշկի: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նրան ախտորոշել են կրծքագեղձի առանձնապես ագրեսիվ քաղցկեղ: Բժիշկները նրան 4 տարուց ոչ ավել կյանք են կանխատեսել:

Հայդին շատ է ցանկացել աղջիկ ունենալ, ուստի ի վնաս իրեն՝ հրաժարվել է քիմիաթերապիայից, որպեսզի կրի երեխային: Էլլի Լուիզան լույս աշխարհ է եկել 2015 թ. դեկտեմբերի 12-ին կեսարյան հատման միջոցով: Երեխան մահացել է 8 օր հետո:

Հայդին ապրել է իր վերջին օրերը՝ երեխաներով ուրախանալով: Սակայն 2017 թ. ամռանը Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության նախարարությունը թույլատրել է անվճար օգտագործել Kadcyla դեղամիջոցը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ վերջին մշակումը:

2017 թ. դեկտեմբերին Kadcyl-ն ընդունելուց հետո հերթական հետազոտության ժամանակ պարզվել է, որ քաղցկեղը դադարել է տարածվել կնոջ օրգանիզմով, նա վաղաժամ չի մահանա:

 

Լրահոս

Դիտել ավելին