Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    586
    594

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկան

17 Դեկտեմբեր, 2017 13:40
«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկան

Դեկտեմբերի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը:


«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը նախ ծանոթացան բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին, ապա հանդիպեցին «Բոտաֆոգոյի» նախագահ Նելսոն Մուֆարեյի և փոխնախագահ Գուստավո Ջուրդիկոյի հետ:
Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկեցին համագործակցության կետերը և համաձայնության եկան համատեղ ծրագրերի շուրջ: Մանրամասների մասին կտեղեկացնենք «Ալաշկերտի» ղեկավարության վերադարձից հետո:


Հավանական է, որ հունվարի 15-ից «Ալաշկերտը» 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի «Բոտաֆոգոյի» մարզաբազայում, որի ընթացքում մեր թիմին կմիանան բրազիլացի ֆուտբոլիստներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին