Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար

17 Դեկտեմբեր, 2017 12:20
Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար

ռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Նա նշել է, որ դա «շատ ծանր մեղք է», որը վնասում է բոլոր ներգրավվածներին։

Քահանայապետը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապատեղեկատություն չփոխանցել լսարանին և ընթերցողներին և չհրապարակել ինչ-որ մեկին վարկաբեկող տեղեկություններ։

«Դուք չպետք է «հաղորդակցական մեղք» գործեք, որը կայանում է ապատեղեկատվության տարածման կամ միայն մեկ կողմի տեսակետի լուսաբանման, զրպարտության, հնացած նորությունների որոնման և դրանց վրա այսօր լույս գցելու մեջ»,-ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

 

Լրահոս

Դիտել ավելին