Կարևոր իրադարձություններ

Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը

17 Դեկտեմբեր, 2017 12:00
Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և պրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։

Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը»:

 Պյոտր Ցիգանկովը գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Փողը ստացել ու հեռացել է: 

Այս գործով արդեն իսկ կան ձերբակալվածներ՝ Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին