Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ տան գնորդի անունը

17 Դեկտեմբեր, 2017 11:20
Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ տան գնորդի անունը

Փարիզից ոչ հեռու գտնվող Լյուդովիսկոս XIV-ի ամրոցի գնման ետում կանգնած է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արաքայազն Մուհամմադ բեն Սալմանը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։

Առանձնատունը 300 մլն դոլարով վաճառվել էր 2015 թվականին։ Սաուդյան թագավորական ընտանիքի խորհրդականները պարբերականի հետ զրույցում հաստատել են, որ ամրոցը պատկանում է գահաժառանգ արքայազնին։

Տանը կա վիթխարի պարահանդեսային դահլիճ, ստորգետնյա գիշերային ակումբ, գինու մառան և տնային կինոթատրոն։ Առանձնատունը շրջապատված է գեղատեսիլ այգիներով։

 

Լրահոս

Դիտել ավելին