Կարևոր իրադարձություններ

Գիտնակաները զգուշացրել են նոր վարակի մասին

16 Դեկտեմբեր, 2017 22:43
Գիտնակաները զգուշացրել են նոր վարակի մասին

Ամերկիացի գիտնակաները զգուշացրել են նոր վարակի մասին, որը փոխանցվում է շան ձագերի հետ շոշափելով շփման միջոցով: Այս մասին հայնում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը:

Հիվանդությունն արձանագրվել է ԱՄՆ 17 նահանգներում: Ներկայումս բժշկի է դիմել 97 մարդ, 22-ը հոսպիտալացվել է: Բոլորի մոտ հայտնաբերվել են կամպիլոբակտերներ՝ միկրոօրգանիզմներ, որոնք առաջացնում են փորլուծություն, թուլություն, որովայնի ցավ, փսխում և բարձր ջերմություն

Պարզվել է՝ հիվանդների մեծ մասը շփվել է Petland կենդանիների խանութների ցանցի շնիկների հետ, որոշ տուժածներ ընկերության աշխատակիցներ են:

Վարակվելուց խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը մանրամասնորեն լվալ կենդանու հետ շփումից հետո, իսկ վերը նշված ախտանիշերի ի հայտ գալու դեպքում անմիջապես բժշկի դիմել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին