Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

16 Դեկտեմբեր, 2017 22:35
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

Սաուդյան Արաբիայում կանայք 2018 թվականից կկարողանան, ավտոմեքենաներից բացի, նաև բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել:

Ինչպես հայտնում է Arabian Business պարբերականը, Սաուդյան Արաբիայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնք ենթադրում են կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքի չեղարկումը: Սեպտեմբերին թագավորությունում հրաման է արձակվել, որի համաձայն՝ կանայք կարող են մեքենաներ վարել արդեն 2018-ի հունիսից:

Վարչությունից հայտնել են, որ կանայք կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել, իսկ վարորդներին վերաբերող օրենսդրությունը նույնը կլինի կանանց և տղամարդկանց համար:

 

Լրահոս

Դիտել ավելին