Կարևոր իրադարձություններ

Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը

16 Դեկտեմբեր, 2017 20:24
 Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը եւ հորդորել է վերացնել այդ մեխանիզմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Թրամփը հայտարարությունն արել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում: «Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց:Կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույններին: Ո՛չ»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը:

Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով՝ իր վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով: Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների մասին, որոնց կազմակերպիչները եւս ԱՄՆ են ներգաղթել գործող մեխանիզմով:

 

Լրահոս

Դիտել ավելին