Կարևոր իրադարձություններ

Գրպանահատը հետախույզներին տեսնելով՝ ձեռքից գցել է դրամապանակը

16 Դեկտեմբեր, 2017 20:00
Գրպանահատը հետախույզներին տեսնելով՝ ձեռքից գցել է դրամապանակը

Ըստ ոստիկանության՝ քրեական հետախույզները մայրաքաղաքի փողոցներից մեկում նկատել են տղամարդու, որը տեսնելով ոստիկանության աշխատակիցներին՝ ձեռքից նետել է դրամապանակը: Գողություն կատարելու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է, որ տղամարդը րոպեներ առաջ միկրոավտոբուսներից մեկում ուղեւորներից մեկից դրամապանակ է գողացել եւ դիմել փախուստի:

Տղամարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, ընթանում է հետաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին