Կարևոր իրադարձություններ

Danone-ը փող է առաջարկում յոգուրտների ուսումնասիրման համար

16 Դեկտեմբեր, 2017 19:24
Danone-ը փող է առաջարկում յոգուրտների ուսումնասիրման համար

 DanoneWave կորպորացիան, որն ԱՄՆ-ում Dannon կաթնամթերք արտադրողի մաս է, 25 000-ական դոլար երկու գրանտ է առաջարկում մարդու առողջության վրա յոգուրտների և պրոբիոտիկների ազդեցության ուսումնասիրման համար: Dairy Reporter-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DanoneWave-ի գիտական հարաբերությունների հարցերով փոխնախագահ Միգել Ֆրեյտասը:

Գրանտի հայտ կարելի է ներկայացնել մինչև 2018 թ. փետրվարի 15-ը: Հատուկ հանձնաժողովը կընտրի երիտասարդ գիտնականների, ովքեր հետաքրքրված են այդպիսի գիտական ուսումնասիրություններ կատարելով: Գումարի ստացման թեկնածուն պետք է ԱՄՆ բնակիչ լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին