Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին

16 Դեկտեմբեր, 2017 18:39
Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին

Իսպանուհի Անա Վելան, որն ապրիլին ճանաչվել էր Եվրոպայի ամենատարեց անձնավորությունը, մահացել է կյանքի 117-րդ տարում: Այս մասին հաղորդում է իսպանական La Vanguardia-ն:

Իսպանուհին ծնվել է 1901-ի հոկտեմբերի 29-ին Անդալուսիա նահանգի Պուենտե-Խենիլ քաղաքում: Նա մահացել է Բարսելոնայի ծերանոցներից մեկում: Իր ողջ կյանքում նա դերձակուհի է աշխատել և եղել է մթերային խանութի տնօրեն: Իսպանուհին չորս երեխա է մեծացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին