Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներին խաբու՞մ են. ՀԷՑ-ը պարզաբանում է

16 Դեկտեմբեր, 2017 18:37
Քաղաքացիներին խաբու՞մ են. ՀԷՑ-ը պարզաբանում է

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Էլցանցի աշխատակիցներն այցելում են իրենց բնակարաններ և առաջարկում ստորագրել ընկերության նոր պայմանագիրը: Քաղաքացիները դժգոհություն են հայտնում, որ պայմանագրում բաց է թողնված էլեկտրականության սակագնի դիմաց գրվելիք արժեքը:  Ի դեպ, այս խնդրին էր անդրադարձել նաև ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Պայմանագրի հետ կապված տեղեկատվություն ստանալու նպատակով shabat.am-ը զրուցել է ՀԵՑ աշխատակցի հետ, ով տեղեկացրեց, որ պայմանագրերը վերականգնման փուլում են, իսկ փոխություններով արտադրատեխնիկական բաժինն է զբաղվում, սակայն որևէ առանցքային փոփոխություն չկա, պարզապես վերակնքումներ են կատարվում: Պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չգրված չլինելու կապակցությամբ էլ նա հորդորեց սեփականության վկայականով ու անձնագրով մոտենալ իրենց սպասարկման կենտրոններից որևէ մեկը, որտեղ սպառիչ կերպով կպատասխանեն բոլոր հարցերին ու կիրականանցեն անհրաժեշտ վերակնքումը:

Ընկերության աշխատակից՝ Լուսինե Սարդարյանը իբրև պարզաբանում հայտնել է, որ  անկախ նրանից, թե մենք նոր պայմանագիր կստորագրենք, թե ոչ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է Կառավարության հետ համաձայնեցնելով որոշում էլեկտրաէներգիայի սակագինը: Նոր պայմանագիր չունենալու դեպքում դեռ գործում է հին պայմանագիրը:

ՀԷՑ-ի մեկ այլ աշխատակից՝ Նատալիա  Սարջանյանն էլ հավելել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթացի նպատակն է վերջին տարիների ընթացքում ԷՄՕԿ-ում (էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններ) տեղ գտած բոլոր փոփոխություններն արտացոլել պայմանագրում։

 

Լրահոս

Դիտել ավելին