Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը միջամտում է Ռուսաստանի ընտրություններին. Լավրով

16 Դեկտեմբեր, 2017 17:57
ԱՄՆ-ը միջամտում է Ռուսաստանի ընտրություններին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության ընտրություններին մշտապես միջամտում են, այդ թվում` ԱՄՆ-ն: Ria Novosti գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` ընտրությունների արդյունքը որոշելու են Ռուսաստանի քաղաքացիները, այլ ոչ թե արտասահմանցի գործընկերները:

«ՌԴ ընտրություններին մշտապես միջամտում են: Նախագահ Պուտինը մի քանի անգամ հստակ օրինակներ է բերել: Ամերիկյան դեսպանատունը զբաղվում է դրանով, այդ թվում, ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին իրենց դիվանագետների մասնակցությամբ», - նշել է Լավրովը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին: Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտնել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Բոգդանովը և «Наши» շարժման հիմնադիրներից Բորիս Յակիմենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին