Կարևոր իրադարձություններ

«Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման հարթությունում կայծակնային արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում»

16 Դեկտեմբեր, 2017 16:45
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման հարթությունում կայծակնային արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում»

Սաուդյան Արաբիայում աշխարհիկ փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, որոնք դրսևորվում են հատկապես կանանց իրավունքների ընդլայնման հարթությունում: Դատավոր աշխատելու, հանրային, զանգվածային ժամանցային միջոցառումներին մասնակցելու, հատկապես ավտոմեքենա վարելու և մի շարք այլ արգելքների աստիճանական վերացումից հետո սաուդցի կանանց այսուհետ կտրամադրվեն նաև մոտոցիկլ և բեռնատար վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքներ:

Ընդ որում, առանձնահատուկ կերպով ընդգծվում է, որ ճանապարհային կանոնները խախտելու պարագայում իրավախախտների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվությունը ևս բացառելու է սեռային անհավասարության հնարավորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին