Կարևոր իրադարձություններ

Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում

16 Դեկտեմբեր, 2017 16:00
Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը:

Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ միասին:

Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով:

 

Լրահոս

Դիտել ավելին