Կարևոր իրադարձություններ

Կրեմլը քննադատել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը

16 Դեկտեմբեր, 2017 15:54
Կրեմլը քննադատել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը

Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը քննադատել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը վեց ամսով երկարաձգելու որոշումը, գրում է Ria Novosti-ն:

Դմիտրի Պեսկովն  ընդգծել է, որ Մոսկվան, հակառակ այդ որոշումանը, կշարունակի իր հարաբերությունները Եվրամիության հետ: 

Նրա խոսքով` Ռուսաստանն այդ որոշումը սխալ և անօրինական է համարում և համոզված է, որ այն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի համար վնաս է: 

Հիշեցնենք, որ հինգշաբթի Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների ղեկավարների նիստում որոշում ընդունվեց Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումները երկարաձգել ևս վեց ամսով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին