Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյանն ահազանգում է

16 Դեկտեմբեր, 2017 15:40
Հեղինակ՝ Անահիտ Բախշյան
«Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյանն ահազանգում է

«ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ:

Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու:

Պատկերացնո՞ւմ եք, ինչ ցածրագույն մակարդակի գողություն են պատրաստվում անել: Պայմանագրերն առանց գնի կնքել տան ու հետո գինը բարձրացեն: Այսպես են վարվում բոլոր խարդախները: Ուրեմն, գործ ունենք հերթական խարդախ ծառայության հե՞տ: Խայտառակություն է, օրը ցերեկով՝ համատարած գողություն:

Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը: Ոչ մեկը թող չստորագրի, տեսնեմ ինչ են անելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին