Կարևոր իրադարձություններ

Մակրոնը կմասնակցի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքին

16 Դեկտեմբեր, 2017 15:14
Մակրոնը կմասնակցի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կկայանա 2018 թվականի հունվարի 30-ին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Հայտնի է, որ ընթրիքը, որի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը, կկայանա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:

Ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին