Կարևոր իրադարձություններ

Պետք է պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար. Սաակաշվիլի

16 Դեկտեմբեր, 2017 15:05
Պետք է պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար. Սաակաշվիլի

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է պայմանավորվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար: Ria Novosti-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտնել է NewsOne հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ չի մեղադրում Պորոշենկոյին «թշնամուն աջակցելու համար»:

«Դա սխալ կլիներ: Մենք բոլորս պետք է պահենք մի կողմը և այդ մասին խոսենք նաև նրա հետ: Բայց միևնույն ժամանակ մենք պետք է պայմանավորվենք չթալանել երկիրը»,- ասել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ: 

«Ուզում եմ դառնալ Օդեսայի քաղաքապետ: Իսկապես, ես չեմ կատակում: Սակայն Օդեսան կարելի է ոտքի հանել՝ միայն փոխելով խաղի բոլոր կանոնները», - ասել է Սաակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ այդ քայլին կդիմի վարչապետ դառնալուց և այդ պաշտոնում իր գործունեությունը բարեհաջող ավարտելուց հետո: Միևնույն ժամանակ նա հավաստել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին և չի ցանկանում երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:

«Ես չեմ ուզում նորից մտնել այդ ամենի մեջ: Ինձ հարկավոր է լուրջ առաջընթաց: Դրանից հետո ես կմնայի Ուկրաինայում որպես սովորական քաղաքացի», - հավելել է Սաակաշվիլին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին