Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նախկին վարչապետի որդուն իր անկողնում մահացած են հայտնաբերել

16 Դեկտեմբեր, 2017 14:44
Թուրքիայի նախկին վարչապետի որդուն իր անկողնում մահացած են հայտնաբերել

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդուն` Յավուզ Յըլմազին, իր անկողնում մահացած են հայտնաբերել, գրում է թուրքական Դողան գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների՝ 38-ամյա Յավուզ Յըլմազն ինքնասպան է եղել: Նրա մարմնին հրազենային վնասվածք է հայտնաբերվել:

Նշենք, որ Յավուզն ավարտել է Ջորջթաունի համալսարանը և երկար ժամանակ զբաղվել է բիզնեսով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին