Կարևոր իրադարձություններ

Կցանկանայինք ՌԴ-ից աջակցություն ստանալ Հս. Կորեայի հարցում. Թրամփ

16 Դեկտեմբեր, 2017 13:40
Կցանկանայինք ՌԴ-ից աջակցություն ստանալ Հս. Կորեայի հարցում. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը չի օգնում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում:

Նրա խոսքով` Վաշինգտոնը կցանկանար Մոսկվայից այդ հարցում աջակցություն ստանալ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հիմնականում խոսել ենք Հյուսիսային Կորեայի մասին: Մենք կցանկանայինք, որ ռուսներն օգնեն այդ հարցում: Չինաստանը օգնում է, իսկ Ռուսաստանը` ոչ: Մենք կուզեինք, որ Ռուսաստանը նույնպես օգներ, դա շատ կարևոր է», - ասել է Թրամփը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին