Կարևոր իրադարձություններ

Քրիստոսի ծննդավայրում չեղյալ են համարել Սուրբ ծնունդը

16 Դեկտեմբեր, 2017 13:29
Քրիստոսի ծննդավայրում չեղյալ են համարել Սուրբ ծնունդը

Քրիստոսի հայրենիքը համարվող Նազարեթ քաղաքի իշխանությունները չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները, գրում է The Times of Israel-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշման պատճառը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշումն է:

Այսկերպ Նազարեթի իշխանություններն իրենց բողոքն են արտահայտում այդ որոշման դեմ:

«Տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին