Կարևոր իրադարձություններ

Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպե «լվացվելուց» հետո

16 Դեկտեմբեր, 2017 12:17
Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպե «լվացվելուց» հետո

Օսլոյում Զերո անունով կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայի մեջ 40 րոպե «լվացվելուց» հետո: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով NRK-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ կատուն լվացքի մեքենայում «լվացվել» է +30 աստիճանի և բրդյա գործվածքների համար նախատեսված ռեժիմում: Նրան այնտեղ հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը։

 

«Նա թրջվել էր ամբողջությամբ, ավելի նիհար ու փոքրացած տեսք ուներ, քան նախկինում։ Նա դժվարությամբ էր կողմնորոշվում տարածքում, և նրա մոտ սրտխառնոց սկսեց»,- պատմել է երեխան։

Կատվին անասնաբուժական կենտրոնում կաթիլային են միացրել։ Երկու օրից նա վերադարձել է տերերի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին