Կարևոր իրադարձություններ

«Ցասման ուրբաթ»-ի ցույցերի ժամանակ պաղեստինցիներ են զոհվել

16 Դեկտեմբեր, 2017 11:22
«Ցասման ուրբաթ»-ի ցույցերի ժամանակ պաղեստինցիներ են զոհվել

Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների «Ցասման օրվա» ցույցերի դեմ սիոնիստ զորայինների հարձակման հետևանքով զոհվել է երեք պաղեստինցի երիտասարդ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ երիտասարդներից երկուսը սպանվել են Գազա քաղաքի արևելքում, իսկ երրորդը` Երուսաղեմի հյուսիսում գտնվող «Բեյթ Իլ»-ի արգելապատնեշի մերձակայքում:

Նշվում է, որ նախորդ շաբաթվա սկզբից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել են ավելի քան 2000 պաղեստինցիներ: Սիոնիստ զորայինները նաև գերի են վերցրել մեծ թվով ցուցարարների:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին