Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով Եմենում ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել

16 Դեկտեմբեր, 2017 11:08
Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով Եմենում ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել

Եմենի տարբեր տարածքների վրա սաուդական ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 եմենցի խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Press TV-ին:

Աղբյուրի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռներն ուրբաթ ռմբակոծել են Եմենի հարավ-արևմտյան Թաեզ նահանգում գտնվող «Մաուզա»-ի տարածքը, որի ընթացքում զոհվել է 8 և վիրավորվել 15 եմենցի:

Եվս 25 եմենցիներ զոհվել են Եմենի արևմտյան ափերի տարբեր տարածքների, իսկ 15-ը հյուսիս-արևելյան Սաադե նահանգի ռմբակոծությունների հետևանքով:

Նշվում է, որ սաուդյան ինքնաթիռները նաև երկու անգամ հարվածել են Եմենի Հյուսիսային Մաարեբ նահանգի «Սարվահ»-ի տարածքը, որի հավանական զոհերի մասին որևէ հաղորդում չի ստացվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին