Կարևոր իրադարձություններ

«Սիրիայի ազատ բանակ»-ն ու թուրք զինվորները պատրաստվում են գործողություն իրականացնել Աֆրինում

16 Դեկտեմբեր, 2017 10:50
«Սիրիայի ազատ բանակ»-ն ու թուրք զինվորները պատրաստվում են գործողություն իրականացնել Աֆրինում

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հրամանատարներից  Ահմեդ Օլսունը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետ վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում ռազմական գործողություն սկսելու համար:

Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ նշվել է, որ այժմ 10 հազար թուրք զինվոր, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ»-ի 15 հազար զինվոր սպասում են հրամանի, որպեսզի ներխուժեն սիրիական քրդաբանակ Աֆրին շրջան:

Օլսունը նշել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ հաղթանակից հետո, այժմ 
իրենց ամբողջ  ուժերը կենտրոնացնելու են Սիրիայի կառավարական  և քրդական ուժերի դեմ:

Հրամանատարը ընգծել է, որ իրենք Սիրիայի քրդերի դեմ են կռվոոուււմ նաև Մանբիչ քաղաքում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին