Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների գործով հայուհի է կալանավորվել

16 Դեկտեմբեր, 2017 10:41
ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների գործով հայուհի է կալանավորվել

Միացյալ Նահանգների իշխանությունները կեղծ ամուսնությունների սխեմաների մեջ մասնակցություն ունեցած 7 անձի են ձերբակալել, որոնց թվում նաև ազգությամբ հայ կին կա: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Կալանավորված 28-ամյա հայուհու անունը Սվետլանա Շահրամանյան է: Նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում:

Նշվում է, որ կեղծ ամուսնությունների կազմակերպման ցանցն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բրևարդ շրջանում գործել է 2015-2016 թվականներին: Այդ տարիներին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների ամուսնությունները Բրևարդի քաղաքացիների հետ զգալի աճ են գրանցել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին