Կարևոր իրադարձություններ

Էրդողան. «Երուսաղեմի կորուստը կբերի Մեքքայի և Մեդինայի կորստին»

16 Դեկտեմբեր, 2017 10:29
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Էրդողան. «Երուսաղեմի կորուստը կբերի Մեքքայի և Մեդինայի կորստին»

Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է,որ դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է. «Եթե մենք կորցնենք Երուսաղեմը,ապա չենք կարողանա պաշտպանել Մեդինան...Եթե կորցնենք Մեդիանան,ապա կկորցնենք Մեքքան և Քաաբան...Մեր վրա անընդհատ հարձակվում են,որովհետև մենք կառուցում ենք ուժեղ Թուրքիա...»:

Թուրքիայի բռնապետը կրկին առաջ է տանում իր նեոօմնանիզմի քաղաքականությունը...Հենց սրանով է պայմանավորված,որ Էրդողանը բոլոր մահմեդականների համար մեծ խնդիր հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակը դարձնում է զուտ Թուրքիայի խնդիր,քանի որ մինչև 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի ստորագումը վերը նշված մահմեդական բոլոր սրբավայրերը եղել են թուրքերի՝ Օսմանյակ կայսրության վերահսկողության տակ...
Թուրքիայի բռնապետի նեոօմսանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղականաությամբ է նաև պայմանավորված վերջինիս հայտարարություններն այն մասին,որ Հալեպը, Նախիջևանը, Մոսուլը,Բաթումը թուրքերինն է...Վերջին երկու տարվա մեջ Էրդողանը բազմիցս է այսպիսի հայտարարություններով "տարածքային պահանջներ" ներկայացրել հարևան երկրներին...Իսկ վերջերս էլ պաշտոնական այցով Աթենքում գտնվող Էրդողանը հայտարարեց,որ Թուրքիան ցանկանում է վերանայել 1923 թ-ի հուլիսի 24-ին ստորագարված Լոզանի պայմանագիրը...
Թուրքիայի առաջնորդի այս հայտարարությունը բացասական կընդունվի ոչ միայն Իսրայելում և ԱՄՆ-ում,այլև Սաուդյան Արաբիայում,որը ևս ձգտում է դառնալ սունի մահմեդականների միակ առաջնորդ երկիրն աշխարհում...

 

Լրահոս

Դիտել ավելին