Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը. «ՀԺ»

16 Դեկտեմբեր, 2017 10:07
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:

Նախագիծը երեկ տեղադրվել է «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշում է. 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ:

Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում։ Առաջարկվում է հետագայում արգելել նաև շահագործումը: Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին