Կարևոր իրադարձություններ

Արթիկի փոխքաղաքապետի այրված մեքենան բեռնված է եղել շինանյութով. չարագործը դիմակավորված է եղել. «Հրապարակ»

16 Դեկտեմբեր, 2017 10:00
Արթիկի փոխքաղաքապետի այրված մեքենան բեռնված է եղել շինանյութով. չարագործը դիմակավորված է եղել. «Հրապարակ»

Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին պատկանող բեռնատար մեքենան, ինչպես հայտնել էինք, ժամանակ առաջ անհայտ անձինք հրկիզել էին: Մեքենան, ըստ« Հրապարակ»-ի աղբյուրի, բեռնված է եղել շինանյութով: Չարագործը, ով, մեր տեղեկություններով, դիմակավորված է եղել, մեքենան հրկիզել է գիշերով, եւ նրան հայտնաբերելու ջանքերը, ինչպես պարզեցինք, առայժմ օգուտ չեն տվել: «Դեռ ոչ մի առաջընթաց չկա»,- «Հրապարակ»-ին  հայտնեց համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը:

Նշենք, որ Արտակ Հարությունյանին է պատկանում Արթիկում գործող շինարարական «Ույուտ Սենթր» ընկերությունը: Հարությունյանը որոշել էր առաջադրվել Արթիկում նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, սակայն թեկնածությունը չդրեց՝ հավանաբար համաձայնության եկան, ապա Մ. Վարագյանի հաղթանակից հետո նշանակվեց փոխքաղաքապետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին