Կարևոր իրադարձություններ

5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փոխառություն հանձնել. «Փաստ»

16 Դեկտեմբեր, 2017 09:00
5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փոխառություն հանձնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Խաչատրյանն այս տարի 11 հազար ամերիկյան դոլար է հանձնել որպես փոխառություն, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ըստ հայտարարագրի՝ Խաչատրյանի սեփականությունն է համարվում մեկ բնակարան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 3 միլիոն դրամ:

Եկամուտների համար աղբյուր են ծառայել աշխատավարձն ու փոխառությունները, բայց այս անգամ ստացված: Այսպես, Խաչատրյանի կես տարվա աշխատավարձը կազմել է 1 միլիոն 841 հազար դրամ, իսկ ստացված փոխառությունները՝ վարկերը, 5 միլիոն դրամ: Ի դեպ, եթե դրամը վերածենք դոլարի, ապա կստացվի մոտ 11 հազար ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան նա հանձնել է որպես փոխառություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին