Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի չի ձգտում. Ռեքս Թիլերսոն

16 Դեկտեմբեր, 2017 00:38
Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի չի ձգտում.  Ռեքս Թիլերսոն

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի չի ձգտում: RT-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեկտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ:

Նա ասել է, որ չնայած ԱՄՆ-ը ռազմական գործողությունների պատրաստի ծրագիր ունի Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի սրման դեպքում՝ Վաշինգտոնն առաջին հերթին հույս ունի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել:

«Մենք հայտարարել ենք, որ բոլոր տարբերակները սեղանի վրա են մեր պետության պաշտպանությունն ապահովելու համար, սակայն մենք Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի չենք ձգտում և այն չենք ուզում: ԱՄՆ-ը կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրեն Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պաշտպանելու համար, բայց մենք մինչև հիմա հույս ունենք, որ մեր դիվանագիտությունը հնարավորություն կտա լուծում մշակել»,- ասել է Թիլերսոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին